ԵՄ-ն մտադիր է Սիրիայի 10 քաղաքացիների ներառել պատժամիջոցների ցանկում. WSJ
Եվրամիության ղեկավարությունը մտադիր է առաջիկա ժամերին Սիրիայի 10 քաղաքացիների ներառել պատժամիջոցների ցանկում: Այդ մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ երկու աղբյուրի:
Այդ միջոցները կդառնան եվրոպացիների առաջին քայլը Հալեպում իրավիճակի պատճառով սիրիական իշխանությունների վրա ճնշում գործադրելու փորձում, ասված է հոդվածում:
Պատժամիջոցների ցանկում կհայտնվեն կառավարության ներկայացուցիչներ, բարձրաստիճան զինվորականներ, ինչպես նաև՝ գործարարներ: Սահմանափակող միջոցները ենթադրում են Եվրամիության երկրներ մուտքի արգելք և ակտիվների սառեցում, հայտնում է WSJ-ն՝ վկայակոչելով աղբյուրներին:
Ավելի վաղ Եվրամիության իշխանությունները հայտարարել են, որ պատրաստվում են ուժեղացնել սիրիական իշխանությունների վրա ճնշումը, եթե նրանք չդադարեցնեն Հալեպում գործողությունը:










