Արարատի մարզում ՃՏՊ-ի հետևանքով մահացած 19-ամյա երիտասարդը ժամկետային զինծառայող էր (լուսանկարներ). shamshyan.com
Արարատի մարզում այսօր ժամը 01.00 տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով մահացած 19-ամյա երիտասարդը ժամկետային զինծառայող էր:
Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Հիշեցնենք, որ Արարատի մարզում այսօր «Opel Astra G» մակնիշի 34 MV 243 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին. ավտոմեքենայի վարորդը (1997 թ. ծնված Դ. Վ.) տեղում մահացել է, իսկ ուղևորը (1996 թ. ծնված Ֆ. Մ.) ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով և հոսպիտալացվել Արարատ քաղաքի բժշկական կենտրոն։














