Հնդկաստանը պակիստանցի դիվանագետին մեղադրում է լրտեսության համար

15:16 • 27.10.16

Հնդկաստանը Պակիստանի Բարձրագույն հանձնաժողովի անդամին մեղադրել է լրտեսության համար ու պահանջել, որ դիվանագետը լքի երկիրը:

Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ` դիվանագետը բերման է ենթարկվել հարցաքննության նպատակով, սակայն ավելի ուշ ազատ է արձակվել՝ դիվանագիտական անձեռնմխելիություն ունենալու շնորհիվ:


Հնդկական հրատարակությունների տեղեկությունների համաձայն` Ռաջաստան նահանգում երկու մարդ ձերբակալվել է պակիստանցի դիվանագետին պաշտպանությանը վերաբերող տեղեկություններ փոխանցելու կասկածանքով:


BBC
-ն գրում է, որ Պակիստանը դեռևս չի մեկնաբանել իր դիվանագետին ուղղված մեղադրանքները:
 

Նշենք, որ վերջերս Հնդկաստանի ու Պակիստանի հարաբերությունները կտրուկ վատթարացել են Ջամու և Քաշմիր վիճելի շրջանի պատճառով: