Իտալիայի ոստիկանությունը 385 կիլոգրամ կոկաին է առգրավել

15:54 • 27.10.16

Իտալիայի Ռեջո դի Կալաբրիա քաղաքի ֆինանսական գվարդիայի աշխատակիցներն առգրավել են 385 կիլոգրամ կոկաին, որը գտնվել է Բրազիլիայից կոնտեյներներ տեղափոխող նավի վրա, հայտնում է askanews-ը:

Առգրավված թմրանյութերի արժեքը գնահատվում է 77 միլիոն եվրո:


«Ռիո» անվանումով գործողության արդյունքում ձերբակալվել է նաև անձնակազմի ինը անդամ:

Անօրինական բեռի առգրավումը հնարավոր է դարձել լայնամասշտաբ գործողության շնորհիվ, որը համակարգել են Ռեջո Դի Կալաբրիա և Պալմի քաղաքների դատախազությունները: