Մոսկվայի օդանավակայաններում չեղյալ է հայտարարվել 20 չվերթ

11:56 • 27.10.16

Մոսկվայի օդանավակայաններում չեղյալ է հայտարարվել 20 չվերթ, 10 չվերթ հետաձգվել է, հայտնում է gazeta.ru-ն:


Առցանց ժամանակացույցի համաձայն՝ «Դոմոդեդովոյում» չեղյալ է հայտարարվել 11 չվերթ, 6 չվերթ հետաձգվել է:


«Շերեմետևո» օդանավակայանում չեղյալ է հայտարարվել 9 չվերթ, 4 չվերթ հետաձգվել է:

«Վնուկովոյում» բոլոր ինքնաթիռները կմեկնեն ըստ ժամանակացույցի:

Ավելի վաղ լրատվամիջոցը հայտնել էր, որ Մոսկվայում հոկտեմբերի 27-ին սպասվում է մինչև +2°C աստիճան տաքություն, թաց ձյուն: