Ազգային ժողովի քառօրյա նիստը՝ ուղիղ
Ազգային ժողովը շարունակում է քառօրյա նիստերի աշխատանքը, որին ներկա է 131 պատգամավորներից 92-ը:
Նիստը սկսվեց՝ մեկ րոպե լռությամբ հարգելով «Հոկտեմբերի 27-ի» զոհերի հիշատակը:
Նիստին նախ քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված հարցերը, որոնք վերաբերում են առաջին ընթերցմամբ քննարկված «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթին, երկրորդ ընթերցմամբ քննարկված «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրինագծերի փաթեթին և այլն:
ԱԺ-ում այնուհետև կշարունակվի քննարկվել երեկ կանգ առած ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանի կողմից ներկայացված 2012 թվականի մայիսի 30-ին Աշգաբատում ստորագրված «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների էլեկտրաէներգետիկ համակարգերի զուգահեռ աշխատանքների ապահովման մասին» 1998 թվականի նոյեմբերի 25-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը (կից հայտարարությամբ):










