Խարդախության և գողության մեղադրանքներով հետախուզվող 25-ամյա երիտասարդը բերման է ենթարկվել

11:16 • 27.10.16

Հոկտեմբերի 26-ին, ժամը 23.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի բաժնի ծառայողները Բագրատունյաց փողոցի թիվ 18 շենքի մոտ հայտնաբերել են 1991 թ. ծնված Վանիկ Հ.-ին։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, սեպտեմբերի 30-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 178 (Խարդախությունը) հոդվածի 1-ին մասի և 177 հոդվածի (Գողությունը) 1-ին մասի մեղադրանքներով: