Զինծառայողին վիրավորանք հասցրած 19-ամյա երիտասարդը կալանավորվել է
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկված միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ բաժին է ներկայացել 1995 թ. ծնված Կարապետ Ղ.-ն։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, երիտասարդը հոկտեմբերի 24-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 360 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:










