Ռուսաստանը Հալեպի թաղամասի բնակիչներին 15 տոննա մակարոնեղեն, բրինձ և այլ մթերք է փոխանցել

10:26 • 27.10.16

Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը Հալեպի թաղամասի բնակիչներին 15 տոննա մթերք է փոխանցել մարդասիրական օգնության տրամադրման շրջանակում: Այդ մասին հայտնել է կենտրոնի ներկայացուցիչ Դանիիլ Ռիչկովը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

 

«Մենք բեռ ենք բերել Շեյխ Մաքսուդ թաղամասի բնակիչների համար: Տուփերում մակարոնեղեն է, բրինձ, շաքար, արևածաղկի և եգիպտացորենի բուսայուղ: Ընդհանուր՝ 15 տոննա մթերք»,- ասել է նա:

 

Նշվում է, որ Շեյխ Մաքսուդում շատ քրդեր են բնակվում, որոնք մարտեր են վարում քաղաքի արևելքում գտնվող խմբավորումների դեմ: