Դոնալդ Թրամփն ընտրողներին դիմել է հինդի լեզվով (տեսանյութ)
ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփն իր գովազդային տեսահոլովակում երկրում բնակվող հնդիկներին հինդիով է դիմել, հաղորդում է Business Insider-ը:
Կայքը գրում է, որ 30 վայրկյան տևողությամբ տեսահոլովակի սկզբում դիտողներին շնորհավորում են գլխավոր հինդուիստական տոնի` Դիվալիի («Կրակների փառատոն») կապակցությամբ, այնուհետև ցուցադրվում է միլիարդատիրոջ ելույթը Նյու Ջերսիում Հինդուիստների հանրապետական կոալիցիայի կազմակերպած բարեգործական համերգին:
Տեսահոլովակի վերջում Թրամփը մեջբերում է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի փոփոխված կարգախոսը. «Այս անգամ մենք Թրամփի կառավարության հետ ենք»:
Նշվում է, որ Դիվալի փառատոնը սովորաբար անցկացվում է հոկտեմբերի վերջին- նոյեմբերի սկզբին՝ խորհրդանշելով բարու հաղթանակը չարի դեմ:
Այս տարվա աշնանը Դոնալդ Թրամփը որոշել է պայքարել հնդիկների ձայների համար, որոնց թիվն ԱՄՆ-ում առնվազն 3,5 միլիոն է:










