UNICEF-ը հայտնել է Սիրիայում դպրոցի վրա հարձակման հետևանքով 22 երեխայի մահվան մասին

09:49 • 27.10.16

ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (UNICEF) հայտնել է սիրիական Իդլիբ քաղաքում 22 երեխայի և 6 ուսուցչի մահվան մասին: Այդ մասին ասված է կազմակերպության կայքում տեղադրված հիմնադրամի գործադիր տնօրեն Էնթոնի Լեյքի հայտարարությունում, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

 

«Ստացված տեղեկությունների համաձայն՝ 22 երեխա և 6 ուսուցիչ է զոհվել, նրանց դպրոցի շենքը հարձակման է ենթարկվել Իդլիբում»,- նշել է Լեյքը:

 

Տվյալներ այն մասին, թե ինչ հարձակման հետևանքով են զոհվել երեխաները, UNICEF-ի հայտարարությունում չկան:

 

Իդլիբը գտնվում է Սիրիայի հյուսիս-արևմուտքում՝ Հալեպից 40 կիլոմետր հեռավորության վրա: 2015 թվականի մարտից ի վեր քաղաքը տարբեր իսլամիստական խմբավորումների գրոհայինների հսկողության տակ է: