Սիրիացի գրոհայինները գրոհ են սկսել Հալեպի արևմտյան շրջաններում
Սիրիական ընդդիմության ուժերը հակահարձակում են սկսել Հալեպում` քաղաքի արևելյան շրջանների շրջափակումը կոտրելու համար:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, գրոհը ղեկավարում են «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման և ընդդիմադիր «Սիրիայի ազատ բանակի» գրոհայինները: Նրանք կրակ են բացում սիրիացի զինվորականների վերահսկողության տակ գտնվող արևմտյան շրջանների ուղղությամբ, ինչպես նաև ավտոմեքենաներ են պայթեցնում մահապարտների օգնությամբ:
Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի տվյալներով`գրոհայինները Հալեպի արևմտյան թաղամասերի ուղղությամբ ավելի քան 150 հրթիռ են արձակել: Հրթիռակոծման հետևանքով առնվազն 15 խաղաղ բնակիչ է զոհվել, շուրջ հարյուրը վնասվածքներ են ստացել:










