Ֆրանսիական Ալպերում բեյսջամփերը բախվել է ծառին և ողջ մնացել (տեսանյութ)
13:45 • 28.10.16
Ամերիկացի բեյսջամփեր Էրիկ Դոս Սանտոսն անհաջող ցատկ է իրականացրել Ալպերում` ֆրանսիական Շամոնի Մոն Բլան քաղաքի մոտակայքում, հաղորդում է Lenta.ru-ն:
Նշվում է, որ 145 կմ/ժ արագությամբ թռիչքի ժամանակ տղամարդը բախվել է ծառին ու գանգուղեղային վնասվածք ստացել, ինչպես նաև` ուսաթիակի, անրակի ու երեք կողի ջարդվածք, սակայն, բարեբախտաբար, ողջ է մնացել:
Placeholder










