Ըստ հաղորդումների՝ 38-ամյա քաղաքացին սեռական բնույթի ոտնձգություններ է կատարել 8 և 10 տարեկան աղջիկների նկատմամբ. shamshyan.com

11:56 • 28.10.16

Հայաստանի քննչական կոմիտեի մարզային քննչական վարչություններից մեկում նյութեր են նախապատրաստվում 32-ամյա Կ. Մ-ի հայտարարության հիման վրա։

Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։

Վերջինս ոստիկանությանը հայտնել է, որ 38-ամյա Ա. Հ-ն, ով հանրապետությունում գործող հայտնի հիմնարկություններից մեկում աշխատում է որպես ռեժիմի բաժնի տեսուչ-հսկիչ, սեռական բնույթի ոտնձգություն է կատարել իր դստեր նկատմամբ, ով սովորում է 5-րդ դասարանում։

Մայրը պնդել է, որ Ա. Հ-ն, վերնաշապիկի տակից դիտելով երեխայի մարմինը, ասել է. «Դեռ հասունանալու տեղ ունես»։

Հոկտեմբերի 27-ին 30-ամյա Ա. Վ-ն ևս հայտնել է Ոստիկանությանը, որ այս տարվա հուլիս ամսին նույն Ա. Հ.-ն իր տանը սեռական բնույթի ոտնձգություններ է կատարել իր դստեր՝ 8-ամյա Է. Հ.-ի նկատմամբ և ստիպել է երեխային դիտել էրոտիկ բնույթի ֆիլմեր և մուլտեր։ 

Ա. Հ.-ն հայտնաբերվել և բերման է ենթարկվել մարզային ոստիկանություն։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։