Թուրքական օդուժի ինքնաթիռները փորձել են մտնել Սիրիայի տարածք՝ Հալեպի հյուսիսային ուղղությամբ. լրատվամիջոցներ

15:38 • 28.10.16

Թուրքական ռազմական ինքնաթիռները փորձել են մտնել Սիրիայի օդային տարածք, հայտնում է Sputnik գործակալությունը՝ հղում անելով անվտանգության ուժերում իր աղբյուրին: 

Թուրքական օդուժին պատկանող ինքնաթիռները փորձել են մտնել Սիրիայի օդային տարածք Հալեպի հյուսիսային ուղղությամբ, սակայն հետ են շրջվել սիրիացի և ռուս զինծառայողների նախազգուշացումներից հետո: 

Կրկնվելու դեպքում զինվորականները կխոցեն թուրքական օդանավերը, հավելել է Sputnik-ի աղբյուրը։

Նշենք, որ թուրքական հատուկ նշանակության ուժերն օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակում: Թուրքական ԶՈւ-ին աջակցում են նաև «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումն ու կոալիցիոն ուժերը՝ օդային հարվածների միջոցով: Թուրքական ԶՈՒ-ն պայքարում է նաև Սիրիայի հյուսիսում գործող քրդական ազգային խմբավորումների դեմ: