Թրամփն ասել է՝ ինչ է պետք անել Ջո Բայդենի հետ

13:20 • 28.10.16

ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփն իր աջակիցներին հայտնել է, որ երկրի փոխնախագահ Ջո Բայդենի հետ կռվելու դեպքում ինքը հաղթող դուրս կգար, հաղորդում է РИА Новости-ն:


«Գիտե՞ք` ինչ է պետք անել Ջո Բայդենի հետ»,- ասել է Թրամփն Օհայո նահանգում տեղի ունեցած նախընտրական հանդիպման ժամանակ, որը ցուցադրվել է ամերիկյան հեռուստաալիքներով: Դրանից հետո Թրամփը շրջվել և ուժգին փչել է: «Եվ նա կտապալվի»,-հավելել է նա:


Ավելի վաղ 73-ամյա Բայդենը 70-ամյա Թրամփին քննադատել է տեսագրության համար, որում միլիարդատերը պարծենում է նրանով, որ իբր կանայք թույլ են տալիս իրեն ձեռք տալ իրենց, քանի որ նա «աստղ» է: Ավելի ուշ Թրամփն այդ խոսակցությունը «հանդերձարանային» է անվանել, նշելով, որ ինքը երբեք առանց թույլտվության ձեռք չի տվել կանանց: Ընդ որում՝ ավելի քան մեկ տասնյակ ամերիկուհի նրան մեղադրել է ոտնձգությունների համար:


Նշվում է, որ երբ Բայդենին հարցրել են տեսագրության մասին, նա ափսոսանք է հայտնել, որ ինքն ու Թրամփն այլևս չեն սովորում ավագ դպրոցում:

«Ես նրան մարզադահլիճ կտանեի...»,- ասել է Բայդենը` ակնարկելով, որ կարող էր այնտեղ ծեծել Թրամփին: