Թրամփն առաջարկել է չեղարկել ընտրություններն ու նախագահի պաշտոնն իրեն տալ (տեսանյութ)

09:07 • 28.10.16

ԱՄՆ-ի նախագահական մրցապայքարի հանրապետական մասնակից Դոնալդ Թրամփն Օհայո նահանգում իր ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ պետք է դադարեցնել նախընտրական արշավն ու իրեն ուղղակի նախագահ դարձնել:


«Հենց նոր մտքովս անցավ, որ մենք պետք է չեղարկենք ընտրություններն ու պաշտոնը տանք Թրամփին»,-ասել է էքսցենտրիկ հանրապետականը՝ նկատելով, որ իր մրցակից Հիլարի Քլինթոնի վարած քաղաքականությունը չափազանց վատն է:


nbcnews.com-ը
նկատում է, որ սա առաջին դեպքը չէ, երբ հանրապետականների թեկնածուն ընտրությունների վերաբերյալ նման տարօրինակ հայտարարություն է անում: Ավելի վաղ ունեցած ելույթների ժամանակ Թրամփն ասել էր, որ ԱՄՆ-ի ընտրական համակարգը գործում է խարդախ կանոններով ու ուղղված է իր դեմ:


Այս հայտարարությունների ֆոնին Թրամփը կոչ է արել իր ընտրազանգվածին ուշադիր լինել ընտրատեղամասերում ու ահազանգել իր դեմ ուղղված խախտումների վերաբերյալ:


Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կայանալու են նոյեմբերի 8-ին: Երկրի ղեկավարի պաշտոնի համար պայքարը ծավալվում է հանրապետական Դոնալդ Թրամփի և դեմոկրատ Հիլարի Քլինթոնի միջև: