Հնդիկ գործարարն իր լավագույն աշխատակիցներին 1260 ավտոմեքենա և 400 բնակարան է նվիրել
Հնդկական գլխավոր տոներից մեկի` Դիվալիի աթռիվ Սուրաթ քաղաքում գործող ադամանդավաճառ Սավջի Դհոլակիան, ով երկրում հայտնի է «ադամանդե արքա» մականունով, իր լավագույն աշխատակիցների 1260 ավտոմեքենա և 400 բնակարան է նվիրել:
Ինչպես տեղեկացնում է The Logical Indian պարբերականը, տեղի ավանդույթի համաձայն` Դիվալիի տոնակատարությանը, որը խորհրդանշում է բարու հաղթանակը չարի նկատմամբ, ձեռնարկությունների աշխատակիցներին խորհրդանշական նվերներ են մատուցում:
Դհոլակիան տոնին բավականին առատաձեռն է գտնվել և պարգևատրել իր աշխատակիցներին 5 տարիների ընթացքում կատարած անձնուրաց աշխատանքի համար: Նվերների համար ընկերությունը 7 մլն դոլար է ծախսել:
Անցյալ տարի ընկերության ղեկավարը 491 ավտոմեքենա և 200 բնակարն էր նվիրել իր աշխատակիցներին:












