Գրոհայինները Հալեպի ռազմական ակադեմիան գրավելու փորձ են արել

23:53 • 29.10.16

Գրոհայինները Հալեպի Ասադի անվան ռազմական ակադեմիան գրավելու և Ազ Զախրա թաղամասի վրա հարձակվելու փորձ են արել, հաղորդում է РИА Новости-ն` հղում անելով աշխարհազորայիններին:

«Այսօր գրոհայինները կրկին հարձակման են անցել, այս անգամ` ակադեմիայի ու Ազ Զախրա թաղամասի տարածքում: Ամբողջ օրն անդադար կատաղի մարտեր են ընթանում»,-  հայտնել է աղբյուրը:

Նշվում է, որ հարձակումն ուղեկցվել է ականապատված զրահային տեխնիկայի և մահապարտ ահաբեկիչների պայթեցմամբ: