Երևանում նորածին է մահացել
Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում երեկ՝ հոկտեմբերի 28-ին նորածին է մահացել, որը առողջական լուրջ խնդիրներով էր ծնվել:
«Վիրահատեցինք, բայց կյանքը չկարողացանք փրկել, քանի որ կյանքի հետ անհամատեղելի երկու արատներով էր ծնվել»,– Tert.am-ի հետ զրույցում ասաց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը։
Նա նաև նշեց, որ երեխան ծանր շնչառական անբավարարությունով է ծնվել և ավելի քան երկու շաբաթ միացված է եղել շնչառական սարքին։
«Կերակրափողը փակ էր, թերզարգացած թոքերով: Բացի այդ երեխան նաև ծանր շնչառական անբավարարությունով է ծնվել, 17 օր միացված է եղել շնչառական ապարատին»,- Tert.am-ի հետ զրույցում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը:










