Ատրճանակի սպառնալիքով հափշտակություն, ապա վրաերթի փորձ Եղվարդում

20:45 • 29.10.16

Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի առանձնատներից մեկի մոտ երեկ ատրճանակի ու դանակի սպառնալիքով հափշտակություն է կատարվել. մի տղամարդ քաղաքացուց  գումար է հափշտակել, որից հետո իր մեքենայով փորձել է վրաերթի ենթարկել նրան։

Այս մասին տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեցին ոստիկանության լրատվական բաժնից՝ հավելելով, որ գործով այժմ զբաղվում է քննչական կոմիտեն:

Տուժողը նույն օրը դիմել է իրավապահներին, քննություն է գնում: