Ճապոնական խոշոր գործարանը փակվել է՝ պահածոներից մեկում խավարասեր հայտնաբերելուց հետո
Ճապոնական Hagoromo Foods Corp. ընկերությունը, որը համարվում է Ճապոնիայում պահածոյացված մթերքների և հատկապես պահածոյացված թունաձկան արտադրության ոլորտի առաջատարը, հայտարարել է գործարանի աշխատանքի դադարեցման մասին, երբ պահածոներից մեկում խավարասեր է հայտնաբերվել: Այս մասին հաղորդում է NHK հեռուստաընկերությունը:
Սիձուոկա պրեֆեկտուրայում գտնվող գործարանը, որը պահածոներ էր արտադրում Hagoromo Foods Corp.-ի պատվերով, անորոշ ժամանակով դադարեցրել է աշխատանքը, մինչև որ ուսումնասիրվեն տեղի ունեցած անախորժության պատճառները:
Այստեղ կանցկացվի սանիտարահիգիենիկ վերահսկողություն, որի ընթացքում պետք է պարզվի, թե ինչ հանգամանքներում է խավարասերը ներթափանցել պահածոյի տարրայի մեջ:
Հարևան Յամանասի պրեֆեկտուրայում բնակվող գնորդներից մեկը թունաձկան պահածոյի մեջ խավարասեր էր հայտնաբերել: Դեպքից հետո սկսված ուսումնասիրության ընթացքում պարզվել էր, որ այն արտադրվել է Սիձուոկայի գործարանում, որը պայմանագիր ունի Hagoromo Foods Corp.-ի հետ: Տեսչական ստուգումից հետո գործարանում կիրականացվի վարակազերծում, գործարանային սարքը կախտահարվի:










