Իսլամիստ գրոհայինները քիմիական զենք են կիրառել Հալեպում ռմբակոծության ժամանակ

17:57 • 30.10.16

Ահաբեկիչները թունավոր գազ պարունակող արկերով ռմբակոծել են սիրիական կառավարական զորքերի և աշխարհազորայինների դիրքերը Հալեպի հարավարևմտյան շրջանում ռազմական ակադեմիայի տարածքում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն` վկայակոչելով քաղաքի աշխարհազորայինների շրջանում իր աղբյուրին:


Ինչպես պարզաբանվում է, գրոհայինները ինքնաշեն հրթիռներ են կիրառել: Գործակալության աղբյուրի խոսքով` դեռևս դժվար է որոշել, թե ինչ քիմիական նյութ է օգտագործվել»:


«Ալ-Մայադին» լիբանանյան հեռուստաալիքը հաղորդել է, որ ահաբեկիչների կողմից քիմիական զենքի կիրառման հետևանքով մեկ մարդ զոհվել է, առնվազն 30-ը` վիրավորվել, նրանք բոլորն էլ խաղաղ բնակիչներ են:


Հիշեցնենք, որ ուրբաթ «Ան-Նուսրա» խմբավորման գրոհայինները գրոհ են իրականացրել կառավարական ուժերի դիրքերի ուղղությամբ, իսկ վերջիններս ետ են մղել հարձակումը:


Դաժան մարտերը շարունակվում են Ալ-Ասադ շրջանում, որտեղ տեղակայված է ռազմական ակադեմիան: