ԻՊ-ն ստանձնել է Գերմանիայում անչափահասի վրա հարձակման պատասխանատվությունը

17:54 • 30.10.16

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Գերմանիայի Համբուրգ քաղաքում երկու անչափահաս բնակիչների վրա իրականացված հարձակման պատասխանատվությունը, որի հետևանքով մեկ մարդ է մահացել:

««Իսլամական պետության» գրոհայինը այս ամսվա 16-ին երկու մարդու է դանակահարել: Նա արձագանքել է կոալիցիայի երկրների բնակիչներին հսկողության տակ առնելու ԻՊ-ի կոչին»,-Корреспондент-ը մեջբերում է իսլամիստական Amaq կայքի հաղորդագրությունը:

Ինչպես նշում է գերմանական Spiegel Online-ը, այս խոստովանությունը հարձակմանը ԻՊ-ի ներգրավվածության ապացույց չէ: Որպես կանոն, ահաբեկիչները հարձակումների պատասխանատվությունը ստանձնում են 48 ժամից ոչ ավելի ուշ: Բացի դրանից՝ իսլամիստների հաղորդագրության մեջ խոսվում է երկու զոհի մասին, մինչդեռ Համբուրգում կատարվածի հետևանքով մեկ մարդ է մահացել:

Ոստիկանությունը շարունակում է հանցագործի որոնումները: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ին Համբուրգի ափամերձ շրջանում անհայտ անձը դանակով հարձակվել է անցորդներից մեկի վրա, ապա ջուրը հրել նրա ուղեկցորդուհուն և անհետացել: