Նոյեմբերյանի բժշկական կենտրոն տեղափոխելու ճանապարհին պայմանագրային զինծառայող է մահացել

16:35 • 30.10.16

Նոյեմբերյանի տարածաշրջանի պաշտպանական դիրքից այսօր Նոյեմբերյանի  բժշկական կենտրոն տեղափոխելու ճանապարհին պայմանագրային զինծառայող է մահացել. Tert.am-ին այս մասին հայտնեցին Նոյեմբերյանի ԲԿ-ից:

Բժշկական կենտրոնից տեղեկացրեցին, որ առաջիկա հետազոտությունը կպարզի մահվան պատճառը, միաժամանակ շեշտեցին, որ զինծառայողի չի մահացել հրազենային վնասվածքից, այլ առողջական խնդիրներ է ունեցել:


Նշենք, որ Aravot.am-ի տեղեկությամբ՝ մահացած զինծառայողը Նոյեմբերյանի  տարածաշրջանի Հաղթանակ գյուղի բնակիչ, պայմանագրային զինծառայող, 1987թ. ծնված Դերենիկ Խալխալյանն է, ով մահացել է սրտի  կաթվածից: