Շտապօգնության հերթապահ խումբը բնակարանում տղամարդու և կնոջ դիեր է հայտնաբերել. Shamshyan.com

17:45 • 30.10.16

Գլինկայի 5 շենքի թիվ 33 բնակարանում տղամադու և կնոջ դիեր են հայտաբերել։

Այսօր՝ ժամը 15:40-ի սահմաններում, 1-03 շտաօպօգնության հերթապահ խումբն ահազանգել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ կանչով մեկնել են Գլինկայի 5 շենքի թիվ 33 բնակարան, որտեղ հայտնաբերել են մահացած տղամարդու և կնոջ դի:

 

Ինչպես հայտնում Shamshyan.com-ը, մահացած տղամարդը 69-ամյա Սամվել Երանոսյան է, ով մասնագիտությամբ էլեկտրիկ էր, իսկ մահացած կինը 69-ամյա Սիրանուշ Բերբերյանն է։

Այս պահին տեղում աշխատում է դատաբժիշկը, ում տված նախնական եզրակացության համաձայն՝ դիակների վրա բռնության հետքեր չկան:

Մանրամասները՝ սկզբնաղբուր կայքում։