Մոլդովայում նախագահական ընտրությունների մասնակցությունը գերազանցել է 33.3% անհրաժեշտ շեմը
Մոլդովայում նախագահական ընտրությունները համարվում են կայացած: Ինչպես հայտնում է РИА Новости-ն` մեջբերելով երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալները, մասնակցության հայտը գերազանցել է 33.3 տոկոս անհրաժեշտ շեմը` ներկա պահին կազմելով 1.1 մլն:
Մոլդովայում նախագահի անմիջական ընտրությունները մեկնարկել են կիրակի առավոտյան: Խորհրդարանական ընտրություններում մասնակցության հայտի նախնական շեմը ևս կազմում է 33.3 տոկոս: Առաջին փուլում հաղթանակ տանելու համար նախագահի թեկնածուն պետք է ստանա առնվազն ձայների 50 տոկոսը և 1 ձայն: Նախագահի պաշտոնին հավակնում է 9 թեկնածու:
ԿԸՀ-ի ղեկավարի խոսքով` քաղաքացիները բավականին ակտիվորեն են քվեարկում ընտրություններում: Գերատեսչությունների տվյալներով` ընտրությունների ժամանակ ոչ մի միջադեպ չի գրանցվել:










