Սոչիում պտտահողմերի հավանական առաջացման արտակարգ նախազգուշացում է հայտարարվել

13:56 • 30.10.16

Սոչիի իշխանությունները քաղաքի առափնյա հատվածում արտակարգ նախազգուշացում են հայտարարել պտտահողմերի հավանական առաջացման պատճառով, ինչի մասին հայտնում է russian.rt.com-ը՝  ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության տարածած հայտարարությանը հղումով:


Մասնագետների կանխատեսմամբ՝ մոտակա 1-3 ժամվա ընթացքում կամ մինչև օրվա վերջ Սոչիի ափերի մոտ պտտահողմերի առաջացման վտանգ կա:


ԱԻՆ-ը խորհուրդ է տվել քաղաքի բնակիչներին պահպանել անվտանգության կանոններն ու հնարավորինս հեռու մնալ թեթև շինություններից, կամուրջներից, էստակադներից, էլեկտրաէներգիայի փոխանցման լարերից, ծառերից ու արդյունաբերական օբյեկտներից: