«Վնուկովո»-ում վթարային վայրէջք է կատարել Կրասնոյարսկից թռչող Boeing-ը

11:35 • 30.10.16

Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում վթարային վայրէջք է կատարել Կրասնոյարսկ քաղաքից թռչող Boeing ինքնաթիռը. այս մասին հայտնում է interfax.ru-ն՝ մանրամասնելով, որ պատճառն օդանավում առաջացած տեխնիկական խնդիրներն են:

Աղբյուրը հավելում է, որ միջադեպի վերաբերյալ այլ մանրամասներ չկան: Այժմ մասնագետները փորձում են պարզել տեխնիկական խնդիրների առաջացման պատճառը:

Նշվում է նաև, որ վթարային վայրէջքի հետևանքով որևէ մեկը չի տուժել: