Երևանում բախվել են շոգեքարշն ու Volkswagen-ը. կա վիրավոր.  Shamshyan.com

10:51 • 31.10.16

Երևանում հոկտեմբերի 30-ին ժամը 19։00-ի սահմաններում Արտաշատի խճուղում՝ նորակառույց կամրջի տակ, երկաթգծի վրա, թիվ 10 պահակակետի դիմաց բախվել են Երևանի բնակիչ, 47-ամյա Գագիկ Պետրոսյանի վարած Volkswagen մակնիշի 34 PR 598 համարանիշի ավտոմեքենան և Աբովյան քաղաքի բնակիչ, 47-ամյա Աշոտ Ղալեչյանի վարած ՉՄԵ-3 մակնիշի 6250 համարի շոգեքարշ-ջերմոքարշը։

Ինչպես հայտնում է Shamshyan.com–ը, բախման հետևանքով Volkswagen-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել մայթին, իսկ նրա ուղևորուհին՝ Արտաշատի խճուղու բնակիչ, 44-ամյա Սուսաննա Զոհրաբյանը բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուրում։