Լիբանանում նախագահ են ընտրել

16:55 • 31.10.16

Լիբանանի խորհրդարանը նախագահի պաշտոնում ընտրել է գեներալ Միշել Աունին, հաղորդում է Reuters-ը:


Նշվում է, որ Աունը ստացել է 128 պատգամավորներից 65-ի ձայները:


Կայքը գրում է, որ Միշել Աունը 81-ամյա կաթոլիկ մարոնիտ է, որը զինվորական կրթություն է ստացել Ֆրանսիայում: