Մոսկվայում բեռնատար վագոնում ականներ և պայթուցիկներ են հայտնաբերվել

16:00 • 31.10.16

Մոսկվայի հարավ-արևելքում գտնվող երկաթուղային կայարանի բեռնատար վագոնում ականներ և պայթուցիկներ են հայտնաբերվել, РИА Новости-ին հայտնել է ՌԴ մայրաքաղաքի իրավապահ մարմինների աղբյուրը:


«Բեռնատար վագոնն անջատվել ու պահեստարան է ուղարկվել»,- ասել է գործակալության զրուցակիցը:


Ըստ նախնական տվյալների` վագոնում պայթյունավտանգ նյութեր են գտնվում, այդ թվում` ականներ ու պայթուցիկներ:


Նշվում է, որ Չուխլինկա կայարանի տարածքը շրջափակվել է։ Դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցները: