Ուկրաինայում երթևեկության կանոնները խախտելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է Գավառում
Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ բաժին է ներկայացվել 1978 թ. ծնված Անդրանիկ Խ.-ն, որը 2015 թ. օգոստոսի 1-ից Ուկրաինայի իրավապահների կողմից հետախուզվում էր ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոնները խախտելու մեղադրանքով:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզում նախաձեռնողին:










