Դանիական ոստիկանությունը սիրիացի ընտանիքի անդամների մարմիններ է հայտնաբերել սառցարանում

19:14 • 31.10.16

Դանիական ոստիկանությունը սիրիացի փախստականների որոնման ժամանակ ընտանիքի բնակարանի սառցարանում հայտնաբերել է սպանված կնոջ և նրա երեխաների դիակներ, հաղորդում է au.news.yahoo.com-ը` հղում անելով AFP-ին: 

Աղբյուրը մանրամասնում է, որ 27-ամյա կնոջ և նրա 7 ու 9 տարեկան դուստրերի մարմինները հայտնաբերվել են հարավային Դանիայի Օբենրո կոմունայում գտնվող նրանց բնակարանի սառցարանում: Որոնումները սկսվել են այն բանից հետո, երբ ընտանիքի բարեկամն անհանգստություն է հայտնել նրանցից օրերով տեղեկություններ չունենալու պատճառով:

«Ընտանիքի հայրը բնակարանում չի եղել, և մենք ակտիվորեն փնտրում ենք նրան»,- ասել են ոստիկանության աշխատակիցները:

Նշվում է, որ 2015 թվականին ընտանիքի անդամները ժամանել են Դանիա և փախստականների կարգավիճակ ստացել: