Ուկրաինայում մտադիր են արգելել ռուսալեզու մամուլը

23:38 • 31.10.16

Ուկրաինայի Գերագույն ռադայում օրինագիծ է ներկայացվել ԶԼՄ-ների լեզվի մասին, որով արգելվում է տպագիր մամուլի թողարկումը հարևան երկրների լեզվով:

Lenta.ru-ի հաղորդմամբ՝ համապատասխան փաստաթուղթը գրանցել են մշակույթի և խոսքի ազատության հարցերով խորհրդարանական հանձնաժողովների ղեկավարները:

Բացի այդ, օրինագծի համաձայն՝ հեռուստաալիքներով և ռադիոկայաններով հեռարձակվող ծրագրերի 75 տոկոսը պետք է եթեր դուրս գա ուկրաիներենով:

Այս տարվա ապրիլին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն օրինագիծ էր ստորագրել, որով արգելվում էր երկրի տարածքում բոլոր ռուսական ֆիլմերի, սերիալների և հեռուստահաղորդումների ցուցադրությունն ու հեռարձակումը, որոնք նկարահանվել են 2014-ի հունվարի 1-ից հետո: