Վերելակում արգելափակված կնոջ վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ

15:27 • 31.10.16

Երևանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 23 շենքի վերելակում երեկ արգելափակված 62-ամյա Ռիտա Դոդոյանը Վերակենդանացման բաժանմունքում է՝ միացված արհեստական շնչառական ապարատին. Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Էրեբունի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը:

«Դեռ վիճակը ծանր է, չեմ կարող ասել, որ խնդիրները լուծվել են»,- ասաց նա:

Նշենք, հոկտեմբերի 30-ին ժամը 09.50-ին, արտակարգ իրավիճակների նախարարությունը ահազանգ է ստացել, որ Երևանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 23 շենքի վերելակում քաղաքացի է արգելափակվել, անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ 1954 թ. ծնված Ռիտա Դոդոյանի ստորին վերջույթները արգելափակվել են վերելակի վերին հատվածի և 6-րդ հարկի հատակի միջակայքում: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Ռիտա Դոդոյանը տեղի ուժերով դուրս է բերվել արգելափակումից:

Տուժածը տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր: