Քլինթոնի հակավարկանիշն ավելի բարձր է, քան Թրամփինը. սոցհարցում
ԱՄՆ-ի նախագահական մրցապայքարի դեմոկրատ մասնակից Հիլարի Քլինթոնի բացասական վարկանիշը բարձրացել է՝ գերազանցելով նրա մրցակից Դոնալդ Թրամփի ցուցանիշը:
Ինչպես հայտնում է ria.ru-ն, այդ են վկայում ամերիկյան ABC հեռուստաալիքի և Washinghton Post պարբերականի անցկացրած սոցհարցման արդյունքները:
Նշվում է, որ Քլինթոնի թեկնածությանը բացասաբար է վերաբերվում հարցվածների 60%-ը, մինչդեռ Թրամփին՝ 58%-ը:
Հարցվածների 49%-ը կին թեկնածուին վերաբերվում է «շատ բացասական», մինչդեռ հանրապետականների թեկնածուի նկատմամբ նման վերաբերմունք է արտահայտել հարցվածների 48%-ը:
Միևնույն ժամանակ, Քլինթոնին չի հավանում Թրամփի հարցված աջակիցների 97%-ը, իսկ նախկին պետքարտուղարի աջակիցներից միայն 95%-ն է վատ վերաբերվում Թրամփին:
Աղբյուրը մանրամասնում է, որ հարցումն անցկացվել է հոկտեմբերի 26-29-ը՝ 1.165 հնարավոր ընտրողի շրջանում:
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգներում նախագահական ընտրությունները կայանալու են նոյեմբերի 8-ին: Երկրի ղեկավարի պաշտոնի համար պայքարն ընթանում է դեմոկրատ Հիլարի Քլինթոնի և հանրապետական Դոնալդ Թրամփի միջև:










