Քլինթոնը հրավառություն է պատվիրել ընտրություններին իր հաղթանակի պատվին. ԶԼՄ-ներ

18:14 • 01.11.16

Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը հրավառություն է պատվիրել, որը կարող է Նյու Յորքում սկսվել նոյեմբերի 8-ին` այդ նահանգում ընտրատեղամասերի փակվելուց 30 րոպե անց: Այդ մասին հայտնի է դարձել New York Post-ին:

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ իրավապահ մարմիններին և հրշեջ ծառայության աշխատակիցներին հրահանգ է տրվել պատրաստվել` շոուի անվտանգության ապահովման համար:

Լրատվամիջոցի աղբյուրները նաև հայտնում են, որ այն կարող է սկսվել 21:30-ից հետո՝ այդ նահանգում քվեարկության ավարտից կես ժամ անց:

Ինչպես գրում է թերթը, ոստիկանության որոշ աշխատակիցներ դժգոհություն են հայտնել քաղաքական գործչի այդ որոշման վերաբերյալ: