Լոնդոնում իտալացի իշխանը հեծանիվով երթևեկելիս ընկել է բեռնատարի տակ և մահացել

19:36 • 01.11.16

Հնագույն իտալական ազնվական ցեղի ներկայացուցիչ, իշխան Ֆիլիպո Կորսինին մահացել է ճանապարհատրանսպորտային պատահարում Լոնդոնում, հաղորդում է Evening Standart-ը:

Նշվում է, որ 21-ամյա Կորսինին բիզնեսի ֆակուլտետի ուսանող է եղել լոնդոնյան համալսարաններից մեկում:

Բեռնատարը վթարի է ենթարկել քաղաքում հեծանիվով երթևեկող Կորսինիին, և պատահարից կես ժամ անց նա մահացել է: