Լոնդոնում Հելոուինի ժամանակ անհայտ անձը դանակով հարձակվել է մարդկանց վրա՝ սպանելով 1 հոգու
Լոնդոնի հարավային հատվածում երկուշաբթի երեկոյան դանակով զինված տղամարդը հարձակում է իրականացրել՝ սպանելով 1 և վնասվածքներ հասցնելով 3 մարդու, գրում է The Guardian-ը: Երկուսը տեղափոխվել են հիվանդանոց, երրորդ տուժածի վնասվածքները լուրջ չեն:
Ինչպես հայտնել է Սքոթլենդ Յարդը, հանցագործությունն իրականացվել է տեղի ժամանակով մոտ 20:00-ին, երբ Լոնդոնի փողոցներում շատերը նշում էին Հելոուինը:
Հարձակման ենթարկվածները եղել են 20-30 տարեկան տղամարդիկ:










