Մոսկվայում հոսպիտալացվել է հայազգի հայտնի գիտնական Արթուր Չիլինգարովը. Life.ru

14:47 • 01.11.16

Մոսկվայի հիվանդանոցներից մեկն է տեղափոխվել 77-ամյա հայտնի գիտնական Արթուր Չիլինգարովը:


Ինչպես հայտնի է դարձել life.ru-ին, Չիլինգարովին հիվանդանոց են տեղափոխել սուր ցավերով: Անցկացված հետազոտությունից հետո բժիշկներն ախտորոշել են լուրջ հիվանդություն:


Այժմ Չիլինգարովը ստացիոնար բուժում է ստանում, և նրա վիճակը գնահատվում է կայուն: Մոտ ժամանակներս բժիշկները պատրաստվում են վիրահատել հայազգի հայտնի գիտնականին:


Արթուր Չիլինգարովն Արկտիկայի և Անտարկտիկայի հայտնի հետազոտող է, գիտնական-օվկիանոսագետ, պետական և քաղաքական գործիչ, ՌԴ պետդումայի պատգամավոր: