Գողության մեղադրանքով հետախուզվող 35-ամյա կինը հայտնաբերվել է

11:37 • 01.11.16

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները «Զվարթնոց» օդանավակայանում՝ Մոսկվա-Երևան չվերթի ժամանման սրահում, հայտնաբերել և բերման են ենթարկել 1981 թ. ծնված Սյուզաննա Ա.-ին:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, 35-ամյա կինն օգոստոսի 22-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով: