Ուկրաինայի խորհրդարանը չեղարկել է պատգամավորների աշխատավարձերը կրկնակի բարձրացնելու մասին որոշումը
Ուկրաինայի գերագույն ռադան երեքշաբթի չեղյալ է հայտարարել խորհրդարանականների աշխատավարձերը կրկնակի բարձրացնելու մասին որոշումը: Համապատասխան որոշման նախագծի օգտին քվեարկել է 264 խորհրդական, մինչդեռ անհրաժեշտ է եղել նվազագույնը 226 ձայն, հայտնում է lenta.ru-ն:
Փաստաթուղթն առաջարկում է առաջին ընթերցմամբ 2017 թվականի պետբյուջեի նախագծի ընդունման մասին որոշումից հանել 3 և 4 կետերը, որոնցով ամրագրվում էր Ռադայի պատգամավորների աշխատավարձերի կրկնակի բարձրացումը:
Այժմ Ռադայի պատգամավորների միջին աշխատավարձը կազմում է մոտ 17 հազար գրիվնա (մոտ 700 դոլար):










