Սոչիի մոտակայքում մասնավոր ուղղաթիռ է կործանվել. կա 1 զոհ (լուսանկարներ)

16:09 • 01.11.16

Սոչիի մոտակայքում մասնավոր ուղղաթիռ է կործանվել, Interfax.ru-ին հայտնել է քաղաքի արտակարգ իրավիճակների ծառայություններում աղբյուրը:


«Մասնավոր ուղղաթիռը վթարի է ենթարկվել Սոչիի արվարձաններից մեկում, ինչի հետևանքով կա մեկ զոհ և վեց տուժած»,- մանրամասնել է գործակալության զրուցակիցը:


Մեկ այլ աղբյուր նշել է, որ ուղղաթիռը ցուցադրական թռիչքից հետո թռչում էր օդանավակայան։

Rbc.ru-ն գրում է, որ ուղղաթիռն ընկել է բնակելի շենքի տանիքի վրա:


Դեպքի վայր են ժամանել փրկարարները։ Պատճառները պարզվում են։