Թուրք երգչուհին քաշել է Էրդողանի այտից
Թուրքիայի Հանրապետության 93-ամյակի առթիվ Անկարայում նախագահական պալատում տեղի ունեցած տոնական ճաշկերույթի ժամանակ լրագրողների աչքից չի վրիպել հայտնի երգչուհի Քիբարիյեի պահվածքը:
gazeteduvar.com.tr կայքը հրապարակել է աղմկահարույց լուսանկար, որում երգչուհին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ողջունելիս քաշում է նրա այտից:
Էրդողանը, բազմության միջից իրեն ուղղված ձեռքը նկատելով, նախ զարմացել է, հետո տեսնելով Քիբարիյեին` ժպտացել:
«Քիբարիյեն այս շարժումով կկարողանա՞ Էրդողանից կորզել վաստակավոր արտիստի կոչում` չգիտեմ: Բայց այն, որ պատմության մեջ կգրանցվի որպես ամենահամարձակ արվեստագետ` դա հաստատ», - գրել է կայքի թղթակիցը:










