Սևանում կորած ձկնորսների որոնման աշխատանքները վերսկսվել են

10:27 • 02.11.16

Հոկտեմբերի 31-ից  որոնվող նորատուսցի ձկնորսների` Աբրահամ Կյուրեղյանի և Արևշատ  Առաքելյանի որոնման աշխատանքներն  այսօր վերսկսվել են:

Tert.am-ին այս մասին հայտնեց Նորատուսի գյուղապետ Մուրադ Հարությունյանը` ասելով. «Հենց հիմա իջնում ենք ծով»:

Հիշեցնենք, որ ԱԻՆ մամուլի ծառայությունից հաղորդել էին, որ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով դադարեցնում են որոնողական աշխատանքները:

Ըստ գյուղապետի` գիշերը շատ ցուրտ չի լինում, լիճը սառած չէ:  Հարցին, թե կորած ձկնորսներին գտնելու հույս կա,  գյուղապետը պատասխանեց. «Աստված մեծ է, տեսնենք»: