Փրկարարները գտել են Սևանում կորած երիտասարդների նավակի բենզինի բաքը. ձկնորսներին գտնել դեռ չի հաջողվել

18:58 • 03.11.16

Սևանա լճում 3 օր առաջ կորած ձկնորսների որոնողական աշխատանքները շարունակվում են: Այս պահին, սակայն, միայն ձկնորսների նավակի բենզինի բաքն է հայտնաբերվել: Որևէ այլ բան փրկարարները դեռ չեն հայտնաբերել:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Նորատուսի գյուղապետ Մուրադ Հարությունյանը՝ հավելելով, որ կորած երիտասարդների ընտանիքներում անտանելի վիճակ է:  

Հուլիսի 31-ի առավոտյան 24 և 25-ամյա նորատուսցի երիտասարդները՝ Աբրահամ Կյուրեղյանը և Արևշատ Առաքելյանը գնացել էին ձկնորսության ու անհետացել: