Եվրոպայում 8 րոպե տևողությամբ միջազգային չվերթ է գործարկվել
Ավստրիական People's Viennaline ավիաընկերությունը գործարկել է 8 րոպե տևողությամբ միջազգային չվերթ, որը շվեյցարական Սենթ Գալեն- Ալտենրայն օդանավակայանը կապում է գերմանական Ֆրիդրիխսհաֆենի հետ:
Ինչպես նշում է ТАСС-ը, թռիչքները կիրականացվեն Բոդենի լճի վրայով` կտրելով մոտ 20 կմ տարածություն:
Կայքը գրում է, որ տվյալ ուղղությամբ առաջին չվերթն իրականացվել է նոյեմբերի 3-ին:










