Մինչև 5 տարեկան 3 մլն երեխա կարող է մահանալ ինֆեկցիոն հիվանդություններից. Հիգիենայի համաշխարհային խորհուրդ

21:33 • 03.11.16

Հիգիենայի համաշխարհային խորհուրդը զեկույց է հրապարակել, որում ասվում է, որ ողջ աշխարհում մինչև 5 տարեկան 3 մլն երեխա կարող է մահանալ ինֆեկցիոն հիվանդություններից հաջորդ տարվա ընթացքում:

Ինչպես գրում է Lenta.ru-ն, զեկույցում ներկայացվում են նաև մահացության մակարդակը նվազեցնելուն ուղղված միջոցները: Փորձագետները եկել են այն եզրակացության, որ ամեն տարի թոքերի բորբոքումից մեկ միլիոն երեխա է մահանում, իսկ փորլուծությունից` 700 000:

Միաժամանակ նշվում է, որ ողջ աշխարհում ընտանիքների կեսը չի հետևում հիգիենայի կանոններին, որոնց համաձայն` խորհուրդ չի տրվում տանը ախտահանման աշխատանքներ կատարել հարբուխի և մրսածության ժամանակ: Բացի դրանից՝ սեփական տները աղիքային հիվանդության աղբյուր են հանդիսանում հիվանդացության 31 տոկոս դեպքերում:

Մասնագետների խոսքով` հենց հիգիենայի բացակայությունն է երեխաների շրջանում վարակներից մահացության բարձր մակարդակի հիմնական պատճառը:    

Հիգիենայի համաշխարհային խորհուրդը կազմավորվել է 1972 թվականին` բժշկական տեղեկատվության տարածման համար: