Իտալիային մեղադրել են փախստականների իրավունքների խախտման համար

17:41 • 03.11.16

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմապերպությունը հայտնել է, որ իտալական ոստիկանությունը բռնություն է կիրառում փախստականների հանդեպ և ապօրինաբար հետ է ուղարկում նրանց սահմանային անցակետերից:


Իրավապաշտպաններն իրենց զեկույցում հայտնել են, որ իշխանությունների ներկայացուցիչները հաճախ կոպիտ են վերաբերվում, այսպես կոչված, ընդունման կետեր ժամանող ներգաղթյալների և փախստականների հետ` նրանց ծեծելով, էլեկտրաշոկ կիրառելով և սեռական բնույթի ոտնձգություններ կատարելով:


Նշվում է, որ կազմակերպության փորձագետներն այսպիսի եզրակացության են եկել` հիմնվելով ավելի քան 170 փախստականների և ներգաղթյալների հետ հարցազրույցների վրա: